Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ջուլիետա Սահակյանի բուժարանը

Զանգակածաղիկ - Колокольчик - Campanula

Զանգակածաղիկ - Колокольчик - Campanula

Զանգակազգիների (Campanulaceae) ընտանիքին պատկանող ավելի քան 80 ցեղերից մեկն է: Զանգակների ցեղն ընդգրկում է մոտավորապես 475 (GRIN) տեսակներ, որոնք միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսեր են: Դասակարգում են նաեւ ըստ  բարձրության. բարձր` 70-150 սմ, միջին՝ 20-70 սմ ու ցածր՝ 5-20 սմ: Ըստ ցողունի կառուցվածքի ու տեսքի լինում են՝ ուղղաձիգ, ամուր, խավապատ, ճյուղավոր կամ խոնարհվող, ճկվող, հարթ, պարզ: Ինչպես նաեւ տարբերակում են` ըստ տերեւների ձեւի ու դասավորության, արմատի կառուցվածքի,  ծաղկեպսակի  երկարության ու բացվածքի չափի, մանուշակագույնի ու կապույտի երանգների և այլն: Ծաղկաբույլերը նման են՝ հասկի, հուրանի, ողկույզի, գնդիկի, վահանի: Կան նաեւ ցածրահասակ, միածաղիկ ցողուններով տեսակներ, որոնք աճում են ոչ մեծ խմբերով:

 

Բնության մեջ զանգակ ծաղիկները հանդիպում են միայն Հյուսիսային կիսագնդում, բնօրրանը՝ Հարավային Եվրոպայի, Փոքր Ասիայի ու Կովկասի լեռներն են: Տարածված է Միջերկրականի ափերին, Եվրասիայում, Հյուսիսային Ամերիկայի արեւմուտքում, աճում են բոլոր կլիմայական գոտիներում:

 

Զանգակ-ծաղիկ - Колокольчик - Campanula

Զանգակը որպես հոգեւոր մշակույթի տարր


Զանգակ ու ձայն բառերը վաղուց ի վեր դրոշմվել են բազմաթիվ ազգերի ենթագիտակցության մեջ` որպես հոմանիշներ: Մահմեդականները կարծում են, որ զանգակի ձայնն Աստծո սրտի բաբախման արձագանքն է: Տիբեթում զանգակը  տաճարի բեմի կարեւոր ատրիբուտներից է, այն հիշեցնում է, որ Բուդդան միշտ արթուն է եւ պետք է կատարել նրա իմաստուն պատգամները:

 

Հավանաբար, որ բոլոր հայերին է հայտնի, որ Գրիգոր ու Բուդդա բառերն ունեն հոմանիշ իմաստ ՝«արթուն»: Առաջին զանգերը պատրաստվել են Չինաստանում Ք.ա. 20-րդ դարում: Ք.ա. 9-րդ դարում Ասորեստանում ձուլված զանգը ցուցադրված է Բրիտանական թանգարանում: Ըստ ավանդազրույցի, առաջին եկեղեցական զանգը ձուլվել է Իտալիայի Կամպանա մարզի Նոլա քաղաքում (Վ. Վետվիչկա, Растения полей и лесов) մոտավորապես 1600 տարի առաջ: Այն պատվիրել էր տեղի քրիստոնյա քահանան, ով Աստծո կամքով լսել էր մեղմ քամուց տատանվող դաշտային զանգակ ծաղիկների «նվագած» մեղեդին:

 

Զանգակն ընդգրկված է կելտական օրացույց գուշակարանում, որը հունիսի 1-11-ը ծնվածների ծաղիկն է, դրուիդները կարծում են, որ զանգակ-մարդը հաջողակ է բոլոր ոլորտներում:  Ըստ հնագույն հավատալիքի, միակ օրը, երբ մարդուն շնորհված է լսել զանգակ-բույսի ձայնը՝ Հովհաննես Մկրտչի տոնն է: Աստղագուշակները խորհուրդ են տալիս հավաքել զանգակ ծաղիկը Լուսնի 1-ին քառորդում ՝ լուսաբացին, երբ արեւը Առյուծի 1-ին տասնօրյակում է: Բույսից կտրված մասը պետք է լինի դաստակից կարճ: Հայտնի է, որ բնական  տեսակներից 12-ն անհետացման եզրին են, իսկ «12»-ը Շումերի ժամանակներից մինչեւ մեր օրերը համարվում է տիեզերական կարգի խորհրդանիշ:

 

Զանգակ-ծաղիկ - Колокольчик - CampanulaՀՀ  Զանգակ  ծաղիկները


Հայերեն այլ անվանումներն են` բոժոժիկ, կաթնեղինճ, գեղձաբույս եւ այլն: Պատմական Հայաստանը զանգակ ծաղիկների բնօրրաններից է, ՀՀ տարածքում հանդիպում են դրանցից 21-ը, որոնցից բնաշխարհիկ են՝ Կարակուշին (Վայոց ձոր,) ու Մասալսկու (Արագածոտն, Արտենի) տեսակները: Ի դեպ, իշխան Ն.Ֆ. Մասալսկին մասնակցել է 1877թ. ռուս-թուրքական պատերազմին որպես հրետանու հրամանատար: Զ. միամյա (C.erinus) տեսակն  աճում է Սյունիքի մարզում, կրաքարային հողերի վրա, ժայռերի ճեղքերում: Հայտնի են ընդամենը 3 այլ միամյա տեսակներ, որոնցից երկուսը (զ. եղանաձեւ (C.dichotoma) ու զ. երկարասռնակ (C. longistyla) բնաշխարհիկ են Կովկասում, իսկ երրորդն  աճում է Հիմալայներում ու Պամիրում:


ՀՀ տարածքում աճող  զանգակ ծաղկի որոշ տեսակներ

 

Զ. Երկարատերեւ (C.oblongifolia)՝  Լոռու անտառներ, զ. Օշեի (C.aucheri)՝ Փամբակի լեռներ, զ. Բովերի (C.beauverdiana Fomin) ու զ. գանգուր (C. Crispa Lam)՝ Գեղամա լեռներ, զ. Բայերնի (C.bayerniana Rupr.)՝ Ջերմուկ: 

 

Զանգակ եռաբաժան (C.tridentata): Տարածված է Գեղամա լեռներում, աճում է հոծ խմբերով` հավերժական ձյան հարեւանությամբ, ալպյան մարգագետիններում: Բազմամյա, մինչեւ 10 սմ բարձրությամբ բույս է: Վարդակի տերեւների գագաթը եռաբաժան է: Սակավաթիվ ծաղկակիր ցողունները խոնարհվող են, մինչեւ  20 սմ բարձրությամբ, 1-ական  մուգ մանուշակագույն ծաղիկով: 


Զանգակ-ծաղիկ - Колокольчик - CampanulaԶանգակ լայնատերեւ (C.latifolia): Տարածված է Տավուշի, Լոռու, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի խառը լայնատերեւ ու փշատերեւ անտառներում, գետերի ափին, մինչեւ ալպյան գոտի: Ցողունը հարթ է, երկայնքով` բծավոր, 1-1.5 մ բարձրությամբ: Տերեւները սղոցաեզր են,  երկարությունը՝ 7-12սմ, լայնքը՝ 3-6սմ, որոնք ցողունի հիմքում երկարակոթուն են, ստորին մասում` կարճակոթուն, ձվաձեւ սրված, իսկ վերինները` նստադիր ու ավելի նեղ: Միայնակ ծաղիկները տեղակայված են գագաթային տերեւների ծոցերում, ծաղկաբույլը հասկանման ողկույզ է: Տանձաձեւ, մուգ կանաչ ծաղկաբաժակի ներսում կան նուրբ, երկար մազիկներ: Կապույտ, երկնագույն կամ գրեթե սպիտակ ծաղկեպսակի չձուլված մասը փոքր-ինչ հակառակ ծալված է, տրամագիծը 6 սմ է: Ծաղկում է հունիս-օգոստոսին, տուփիկանման պտուղները հասունանում են օգօստոսին: Սերմերը ձվաձեւ են, տափակ, բաց դեղին, որոնք ծլում են հաջորդ տարվա գարնանը կամ 2-3 տարի անց: Ընդունակ է ինքնափոշոտման: Նախընտրում է չափավոր խոնավ, հարուստ հողեր ու ստվերոտ տեղանք: Արմատը բազմաթիվ երկրորդական մազարմատներ ունեցող հյութեղ կոճղարմատ  է: Ըստ Լ.Վ. Հարությունյանի հնարավոր է մշակել ՀՀ բոլոր կլիմայական գոտիներում որպես վայրի բանջար, դեղատու ու դեկորատիվ բույս: Սովորաբար հավաքում են հունիսին, երբ թարմ բույսի 100 գ կանաչ զանգվածը պարունակում է ավելի քան 200 մգ ասկորբինաթթու ու  369 մկգ կարոտինային նյութեր, իսկ արմատում` փրփրանյութեր եւ այլն: Ցողունն ու արմատը պարունակում են 0.5%, տերեւը` 1% կաուչուկ, կաթնային հյութի մեջ: Մշակվում է 1576 թվականից:

 

Զ. հոծախիտ (C.glomerata): Տարածված է հատկապես Իրանում: Աճում է լեռներում, լուսավոր բացատներում, թփուտներում: Ցողունն ուղղաձիգ է, նոսր ճյուղավորված՝ 40-70 սմ բարձրությամբ: Տերեւները հերթադիր են: Ծաղկեպսակը մուգ մանուշակագույն  կամ  բաց երկնագույն է, 2 սմ տրամագծով: Ծաղիկները՝ թվով մինչեւ 20, հավաքված են ցողունի գագաթում, գլխիկանման ծաղկաբույլի մեջ  կամ տերեւածոցերում: Ծաղկում է հունիս-հուլիսին՝ 30-35 օր: Պտղաբերելուց հետո ցողունը չորանում է, սակայն մինչ այդ առաջանում են բազմաթիվ նոր վարդակներ: Բազմացնում են սերմերով կամ վարդակի բաժանումով: Լայն կիրառում ունի ժողովրդական բժշկության մեջ: Մշակվում է 1561 թվականից: 


Զանգակ-ծաղիկ - Колокольчик - CampanulaԶ. բողկանման (C.rapunculoides): Աճում է անտառաեզրերին, դաշտերում: Արմատը ճյուղավորվող է, հաճախ՝ ստորգետնյա ցողունավոր: Ըստ Ռ.Ս. Կարապետյանի («Հայաստանում տարածված մոլախոտերի ատլաս») աղբոտում է հացաբույսերի ցանքերը: Տերեւները հանդիպակաց են, որոնց ծոցերում՝ ցողունի վերին մասում, միակողմանի աճում են մուգ մանուշակագույն  ծաղիկները: 


Զ. կաթնածաղկավոր (C.lactiflora): Տարածված է Փոքր Ասիայի հյուսիս-արեւելքից մինչեւ Իրանի հյուսիս-արեւմուտք ու Կովկաս: Աճում է վերին անտառային ու ալպյան գոտիներում: Երկարակյաց տեսակ է, բնության մեջ ապրում է մինչեւ 20, իսկ մշակովին՝ 12 տարի: Խոշոր, բուրավետ, կաթնաճերմակ, ողկուզաձեւ ծաղկաբույլերը կազմում են հոծ փնջեր: Ծաղկում է հունիս-օգոստոսին, մեղրատվությունը բարձր է: Մշակվում է 1814 թվականից:


Զ. Սխտորուկատերեւ (C.alliariifolia): Գ.Ի. Խալիպովան («Интродукционное изучение мировой флоры колокольчиков») անվանում է «Колокольчик арамифолия»: Տարածված է Տավուշի, Լոռի մարզերում, քարքարոտ ավազուտային հողերի վրա: Ծաղկեպսակը կիտրոնագույն է:


Քիմիական բաղադրությունը   

 
Համեմատաբար լավ են ուսումնասիրված զանգակներ հոծախիտն ու եղնջատերեւը: Պարունակում են զգալի քանակությամբ ասկորբինաթթու, նաեւ` կարոտին, ֆլավոններ՝ կեմպֆերոլ ու կվերցետին, սուրճի եւ կումարի թթուներ, գլիկոզիդներ, ալկալոիդներ, դաբաղող ու խեժանյութեր: Մուգ կապտա-մանուշակագույն ծաղկաթերթերը պարունակում են անտոցիաններ: Ըստ որոշ տվյալների, զանգակ բողկանմանը հարուստ է E վիտամինով:


Դեղաբանական հատկությունները   


Զանգակներից  շատերն ունեն հակաբորբոքային, հակամանրէային, հանգստացնող,  ցավազրկող, հակասկլերոտիկ, հիշողությունը լավացնող, հակատոքսիկ ազդեցություն:


Զանգակ-ծաղիկ - Колокольчик - CampanulaԿիրառման ոլորտը


Ավիցենան խորհուրդ է տվել սպիտակաթորանքի դեմ. հավաքել մանուշակագույն զանգակը, չորացնել խոտն ու երեկոյան խմել որպես թեյ: Հնում զանգակն օգտագործել են սիֆիլիսի բուժման գործընթացում: Միջատների խայթոցի կամ շան կծածի դեպքում վերքին դրել են եփած խոտը: Ժողովրդական բժշկության մեջ առավել լայն տարածում ունի զանգակ հոծախիտը՝ ստոմատիտի, գլխացավի, բկաբորբի, մաշկի բորբոքային հիվանդությունների դեպքում, խորհուրդ է տրվում կատարել ողողումներ կամ դնել թրջոց բույսի վերնամասի թուրմով: Տենդի, մկանային ցավերի, աթերոսկլերոզի, փորկապության, գլաուկոմայի, դեղնախտի, ստամոքսաբորբի դեմ օգտակար է խմել պտղի ու խոտի եփուկները, իսկ ծաղիկի կամ վերնամասի եփուկով լողացնում են չափազանց աշխույժ (հիպերակտիվ) երեխաներին ու էպիլեպտիկ նոպաներ ունեցողներին: Փոշիացրած խոտի յուղամզվածքով բուժում են պառկելախոցի հետեւանքով վնասված մաշկը: Ըստ Գ.Վ. Լավրենովայի, բոլոր վերոգրյալ դեպքերում կարելի է օգտագործել նաեւ զանգակ եղնջատերեւը:


Հավաքելու եւ պահելու կարգը


Որպես բուժահումք են ծառայում ցողունը, տերեւը եւ ծաղիկը: Հավաքում են ծաղկման շրջանում: Չորացնում են ստվերում ու անմիջապես մանրացնում՝ 0.5-1 սմ չափով մասերի: Կարելի է չորացնել փռված կամ փնջերով` կախած դիրքով: Ծաղկման շրջանի վերջում մթերում են նաեւ պտուղը` սերմերի հետ միասին: Պահեք չոր, հով տեղում, 1-2 տարի:


Դեղատոմսեր


Զանգակ բոլոնյանն էպիլեպտիկ նոպանրի դեմ. 3 ճ.գ. չոր խոտը 2 ժամ թրմեք 400 մլ եռջրում, քամեք: Խմեք 60-ական մլ, օրը 4 անգամ:   


Զանգակ բողկանմանի հյութը կերակրող մայրերի համար. խոտն աղացեք, զտեք հյութը, 1 թ.գ. լուծեք 500 մլ եռջրի մեջ: Խմեք100-ական մլ, օրը 5 անգամ, գոլ վիճակում:


Զանգակ կլորատերեւ (C. rotundifolia): Ոգեթուրմ. թարմ խոտը մանրացրեք, 15 օր թրմեք օղու մեջ, քամեք: 1 թ.գ. լուծեք 200 մլ գոլ ջրի մեջ, կատարեք ողողումներ անգինայի, մրսածության դեպքում: Ծաղիկի թուրմն օգտակար է էպիլեպտիկ նոպաների ժամանակ:


Զանգակ-ծաղիկ - Колокольчик - CampanulaԴեղատոմսեր զանգակ հոծախիտով


Անքնություն, բկաբորբ. 1 թ.գ. չոր խոտը 2 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք: Խմեք 2-ական ճ.գ., օրը 3 անգամ, ուտելուց առաջ: Կատարեք ողողումներ ստոմատիտի, բկաբորբի, մրսածության դեպքում:  


Էպիլեպտիկ նոպաներ. 2 թ.գ. չոր խոտը 4 ժամ թրմեք 400 մլ եռջրում, քամեք, խառնեք լոգարանի ջրին:


Գլխացավ, ստամոքսաբորբ, առատ դաշտան. 2 թ.գ. չոր խոտը լցրեք 200 մլ եռջրի մեջ,  15 րոպե եփեք եռացող ջրային բաղնիքի վրա, փակ տարայում, 30 րոպե թրմեք, հումքը մզեք, հեղուկն ավելացրեք թուրմի մեջ ու վերականգնեք նախնական ծավալը, քամեք: Խմեք 1-ական ճ.գ., օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ: Պահեք սառնարանում մինչեւ 48 ժամ, խմելուց առաջ թափահարեք տարան:


Գլխացավ. ծաղիկը փոշիացրեք, 1 թ.գ. 40 րոպե թրմեք 200 մլ եռջրում՝ ջերմապահի մեջ, եւս 15 րոպե թրմեք փակ տարայում, քամեք քառատակ ծալած թանզիվով: Խմեք 1-ական  ճ.գ., օրը 3 անգամ: Խորհուրդ է տրվում խմել նաեւ էնդեմիկ խպիպի, ստամոքսի ու արգանդի ցավերի, առատ, ցավոտ դաշտանի դեպքում:


Կարծրախտ, հիշողությունը լավացնող. սերմը տրորեք, դանակի ծայրով վերցրեք  0.25-0.3 գ ու խառնեք 100 մլ եռջրին: Խմեք տաք վիճակում, կատարեք օրը 2 անգամ:


Կաթված, թերանդամալուծություն (парез), իշեմիա. 1 թ.գ. չոր ծաղիկը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում, պահեք տաք տեղում, քամեք: Խմեք 1-2 ճ.գ., օրը 2-3 անգամ:   


Ալերգիկ ցան, նյարդային անհանգստություն. խառնեք զանգակի ծաղիկն ու կատվալեզու եռաբաժանի խոտը (1:1): 2 թ.գ. չոր հումքը    4 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք: Լուծեք գոլ ջրի մեջ ու լողացրեք  երեխային:


ԶԳՈւՇԱՑՈւՄ: Հակացուցված է հղիներին:

Հեղինակ. Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բուժումներ խուրմայով. 168.am
Բուժումներ խուրմայով. 168.am

Բուժիչ նամակներ Փյունիկյան արմավենին մինչև 8 մ բարձրությամբ խոշոր, երկար տերևներով սլացիկ ծառ է։ Պտուղները կազմում են խիտ ողկույզներ, որոնց երկարությունը և տրամագիծը չափվում են մի քանի մետրով...

Սնունդը և առողջությունը
Բուժում են սերմերը. 168.am
Բուժում են սերմերը. 168.am

Յուրաքանչյուր սերմ հայտնվելով բարենպաստ պայմաններում` փոքրիկ ծիլ է տալիս, որը կախված գենետիկ ծրագրից` դառնում է խոտաբույս, թուփ, ծառ, լիանա, ջրիմուռ, և այլն։ Մարդը հնագույն ժամանակներից հասկացել է...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Մեղրատու, բուժիչ ոզնենին. 168.am
Մեղրատու, բուժիչ ոզնենին. 168.am

Բուժիչ նամակներ Ոզնենիների ենթաընտանիքը (Echinops) ընդգրկում է մոտ 125 տեսակներ. պատկանում է բարդածաղկավորների ընտանիքին։ Հայաստանում հանդիպում են ոզնենիների մոտ մեկ տասնյակ տեսակներ...

Դեղաբույսեր
Հալվե – Алоэ - Aloe
Հալվե – Алоэ - Aloe

Թաղաղուազգիների ընտանիքին (Xanthorrhoeaceae, Asphodelaceae ենթաընտանիքի) պատկանող բազմամյա միաշաքիլավոր խոտաբույսերի, թփերի, հազվադեպ՝ ծառերի ու լիանաների ցեղ է, որի գիտական անվանումը...

Դեղաբույսեր
Խուլ եղինջ - Яснотка - lamium
Խուլ եղինջ - Яснотка - lamium

Շրթնածաղկավորների (Labiatae) կամ նույնն է խուլ եղինջազգիների ընտանիքին պատկանող միամյա կամ բազմամյա, երկշաքիլավոր խոտաբույսերի ցեղ է: Ըստ The Plant List (2013) Խուլ եղինջ ցեղը ընդգրկում է 30 տեսակներ...

Դեղաբույսեր
Մատնունի - Лапчатка - Potentilla
Մատնունի - Лапчатка - Potentilla

Մատնունի ցեղն ընդգրկում է մոտավորապես 300 (այլ տվյալներով՝ 500) տեսակներ, որոնք վարդազգիների ընտանիքին պատկանող միամյա կամ բազմամյա, երկշաքիլավոր խոտաբույսեր են: Ցեղի անվանումն առաջացել է լատիներեն...

Դեղաբույսեր
Թավշածաղիկ - Бархатцы - Tagetes
Թավշածաղիկ - Бархатцы - Tagetes

Աստղածաղկավորների ընտանիքին պատկանող միամյա կամ բազմամյա երկշաքիլավոր խոտաբույսերի ցեղ է, որն ընդգրկում է մոտավորապես 59 տեսակներ: Ցողուններն ուղղահայաց են, ամուր: Կազմում են հավաքված կամ տարածված...

Դեղաբույսեր
Գորտնուկ (Հրանուկ) - Лютик (Едкиж) - Buttercup (Ranunculus)
Գորտնուկ (Հրանուկ) - Лютик (Едкиж) - Buttercup (Ranunculus)

Գորտնուկազգիների (Ranunculaceae) ընտանիքին պատկանող միամյա, երկամյա կամ բազմամյա բույսերի ցեղ է, որն ընդգրկում է Հյուսիսային կիսագնդի բարեխառն գոտիներում, Նոր Զելանդիայում ու Ավստրալիայում...

Դեղաբույսեր
Դաշտափուշ - Бодяк полевой - Cirsium arvense L.
Դաշտափուշ - Бодяк полевой - Cirsium arvense L.

Աստղածաղկավորների (Asteraceae) ընտանիքին պատկանող երկամյա կամ բազմամյա, երկշաքիլավոր, քիստավոր խոտաբույսերի ցեղ է: Ընդգրկում է մոտ 250, ըստ The Plant List ցանկի` 484 ենթատեսակներ, որոնք հիմնականում...

Դեղաբույսեր
Դանդուռ բանջարանոցային - Портулак огородный - Portulaca oleracea
Դանդուռ բանջարանոցային - Портулак огородный - Portulaca oleracea

Դանդուռ բանջարանոցայինը միամյա բույս է, պատկանում է դանդուռազգիների ընտանիքին (Portulacaceae), որն ընդգրկում է ավելի քան 100 տեսակներ: Ըստ որոշ տեղեկությունների հայտնի է եղել ավելի քան 10.000 տարի առաջ...

Դեղաբույսեր
Կորնգան ցանքային - Эспарцет песчаный (Эспарцет посевной) - Onobrychis arenaria (Kit) L.
Կորնգան ցանքային - Эспарцет песчаный (Эспарцет посевной) - Onobrychis arenaria (Kit) L.

Կորնգանը (Onobrychis Adans) բակլազգիների ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ միամյա, խոտաբույս է կամ` թուփ: Լատիներեն գիտական անվանումը ծագում է հունարեն «onos»` ավանակ եւ «brich»` կրծոտել բառերից...

Դեղաբույսեր
Անմոռուկ - Незабудка - Myosotis
Անմոռուկ - Незабудка - Myosotis

Անմոռուկների (Myosotis) ցեղը պատկանում է գաղտրիկազգիների (Boraginaceae) ընտանիքին: Հայտնի են անմոռուկի 50 տեսակներ, որոնք Եվրասիայում, Ամերիկայում, Հարավային Աֆրիկայում, Ավստրալիայում ու Նոր Զելանդիայում...

Դեղաբույսեր
Ծիրանաչիր. օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող մթերք
Ծիրանաչիր. օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող մթերք

Ծիրանենու պտղաչիրն օրգանիզմն ամրացնող հրաշալի մթերք է, որի 100գ զանգվածի էներգետիկ արժեքը 241 կկալ է: ՌԴ «Будьте здоровы» (Спец. выпуск, 21.2012) խմբագրակազմը առաջարկում է հիվանդություններից ապաքինվող...

Սնունդը և առողջությունը
Բատատ՝ նույնն է քաղցր կարտոֆիլ կամ երկարակեցության արմատ
Բատատ՝ նույնն է քաղցր կարտոֆիլ կամ երկարակեցության արմատ

Բատատը [Ipomoea batatas (сладкий картофель, батат)] պատատուկազգիների ընտանիքին պատկանող բազմամյա բույս է, իսկ մորմազգի պատատեսը (կարտոֆիլ)՝ այսինքն «քաղցր կարտոֆիլ» անվանումը, որեւէ գիտական հիմք չունի...

Սնունդը և առողջությունը Դեղաբույսեր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ